15:38  ,  15 նոյեմբերի, 2022

Իրանի նախագահն ընդունել է ԱԱ-2022-ին մեկնող ազգային թիմին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է երկրի ազգային հավաքականին, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։

Միջոցառմանը մասնակցել է նաեւ Իրանի հավաքականի պորտուգալացի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը։ Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չեն մասնակցել հանդիպմանը։ Նրանք հավաքականին կմիանան Դոհայում։

Կեյրուշը Պորտուգալիայում քննադատության է արժանացել Իրանի նախագահի հետ հանդիպման համար՝ դա համարելով Իրանի կառավարության քաղաքականությանը աջակցություն հայտնելու ժեստ, գրում է պորտուգալական A Bola-ն։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Իրանի հավաքականի մրցակիցները կլինեն ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Ուելսի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս