15:38 15 նոյեմբերի, 2022Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է երկրի ազգային հավաքականին, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։
Միջոցառմանը մասնակցել է նաեւ Իրանի հավաքականի պորտուգալացի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը։ Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները չեն մասնակցել հանդիպմանը։ Նրանք հավաքականին կմիանան Դոհայում։
Կեյրուշը Պորտուգալիայում քննադատության է արժանացել Իրանի նախագահի հետ հանդիպման համար՝ դա համարելով Իրանի կառավարության քաղաքականությանը աջակցություն հայտնելու ժեստ, գրում է պորտուգալական A Bola-ն։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Իրանի հավաքականի մրցակիցները կլինեն ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Ուելսի թիմերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.