17:52  ,  14 նոյեմբերի, 2022

Դեշամ․ Մբապեին ազատություն է պետք

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանն ընդառաջ խոսել է ՊՍԺ-ի եւ ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետ աշխատանքի առանձնահատկության մասին։

«Մբապեին ազատություն է պետք։ Ես կտրամադրեմ նրան այդ ազատությունը, բայց նա կունենա նաեւ աշխատանք պաշտպանությունում՝ իհարկե, ոչ այնքան, որքան պաշտպաններն ու կիսապաշտպանները։ Ամենաբարձր մակարդակի խաղերում չես կարող անգործ թողնել ֆուտբոլիստին, երբ գնդակը մրցակցի մոտ է»,- Դեշամի խոսքը մեջբերում է Telefoot-ը։

Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնությունում կմեկնարկի նոյեմբերի 22-ին՝ մրցելով Ավստրալիայի թիմի հետ։ Խմբային փուլում ֆրանսիացիների մրցակիցները կլինեն նաեւ Դանիայի եւ Թունիսի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով