17:52 14 նոյեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանն ընդառաջ խոսել է ՊՍԺ-ի եւ ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետ աշխատանքի առանձնահատկության մասին։
«Մբապեին ազատություն է պետք։ Ես կտրամադրեմ նրան այդ ազատությունը, բայց նա կունենա նաեւ աշխատանք պաշտպանությունում՝ իհարկե, ոչ այնքան, որքան պաշտպաններն ու կիսապաշտպանները։ Ամենաբարձր մակարդակի խաղերում չես կարող անգործ թողնել ֆուտբոլիստին, երբ գնդակը մրցակցի մոտ է»,- Դեշամի խոսքը մեջբերում է Telefoot-ը։
Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնությունում կմեկնարկի նոյեմբերի 22-ին՝ մրցելով Ավստրալիայի թիմի հետ։ Խմբային փուլում ֆրանսիացիների մրցակիցները կլինեն նաեւ Դանիայի եւ Թունիսի հավաքականները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.