20:53  ,  11 նոյեմբերի, 2022

Իտալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Իտալիայի չեմպիոն «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն խաղացողը հոկտեմբերի հանդիպումների արդյունքում, հաղորդում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերին Ռաֆայել Լեաուն «Միլանի» հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

14 տուրից հետո «Միլանը» 30 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Լացիոն»։ Առաջատար «Նապոլին» ունի 38 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս