Իտալիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց հետնապահներից «Կրեմոնեզեին»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:
56-րդ րոպեին «Միլանի» բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին գրավեց դաշտի տերերի դարպասը, սակայն VAR-ն արձանագրեց խաղից դուրս վիճակ։
«Միլանը» 30 միավորով երկրորդն է եւ 8 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»։ «Կրեմոնեզեն» 7 միավորով 18-րդն է։
Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր
«Կրեմոնեզե» - «Միլան»՝ 0:0 (տեսանյութ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում