15:31  ,  31 հոկտեմբերի, 2022

Հայաստանի թիմը մեդալ չի նվաճել ձյուդոյի Եվրոպայի Մ23 առաջնությունում

Սարաևոյում անցկացվել է ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանն ունեցել է հինգ մասնակից, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:

Երվանդ Ներսեսյանը (60 կգ)  և Արտակ Թորոսյանը (73 կգ) պարտությամբ են սկսել մրցելույթները, իսկ  Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը (երկուսն էլ ՝ 66 կգ) և Արսեն Ավեդիսյանը (73 կգ) իրենց օգտին մեկական հաղթանակ գրանցելուց հետո պարտվել են և դուրս մնացել պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English