11:18  ,  22 հոկտեմբերի, 2022

WTA. Տարվա ամփոփիչ առաջնության բոլոր մասնակիցները

Հայտնի են թենիսի կանանց WTA տարվա ամփոփիչ առաջնության բոլոր մասնակիցները։ Վերջին ուղեգիրը նվաճեց հույն Մարիա Սակարին, որը Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող WTA-1000 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում 6:1, 5:7, 6:4 պարտության մատնեց ռուսաստանցի Վերոնիկա Կուդերմետովային եւ ապահովեց ուղեգիրը։

Ամփոփիչ առաջնությանը կմասնակցեն նաեւ աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, թունիսցի Օնս Ժաբերը, ամերիկացիներ Ջեսիկա Պեգուլան ու Կորի Գաուֆը, ֆրանսիացի Կարոլին Գարսիան, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոն եւ ռուսաստանցի Դարյա Կասատկինան։

Առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը Տեխասում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով