15:45  ,  18 հոկտեմբերի, 2022

«Բարսելոնայի» տրանսֆերային նպատակները

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը բանակցություններ կսկսի 8 ֆուտբոլիստների հետ, որոնք հաջորդ ամռանը ստանալու են ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Այդ ֆուտբոլիստներն են Մարկո Ասենսիոն («Ռեալ»), Նգոլո Կանտեն ու Ժորժինյոն («Չելսի»), Ինյիգո Մարտինեսը («Աթլետիկ Բիլբաո»), Միլան Շկրինյարը («Ինտեր») եւ Լիոնել Մեսին (ՊՍԺ)։

35-ամյա արգենտինացի հարձակվողի վերադարձը կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի եւ թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի գլխավոր նպատակն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news