00:53  ,  7 հոկտեմբերի, 2022

«Բազելը» պարտվեց «Սլովանին» եւ «Փյունիկի» հետ հավասար միավորներ ունի

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում H խմբի առաջատար «Բազելը» Շվեյցարիայում ընդունեց Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 62-րդ րոպեին։

«Բազելը» 6 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», որը Երեւանում 2:0 հաշվով պարտության էր մատնել Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։

Կոնֆերենցիաների լիգա, երրորդ տուր, H խումբ

«Բազել» - «Սլովան»՝ 0:2

Լուկաշ Պաուշեկ, 36, Ալեքսանդր Չավրիչ, 45+1

«Փյունիկ» - «Ժալգիրիս»՝ 2:0 (տեսանյութ)

Ժունինյո, 44, Յուսուֆ Օտուբանջո, 61

Մրցաշարային դրություն․ «Բազել»` 6 միավոր, «Փյունիկ»՝ 6,  «Սլովան»՝ 4, «Ժալգիրիս»՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում