16:20  ,  4 հոկտեմբերի, 2022

Արամ Ոսկանյանը հեռացել է «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Արամ Ոսկանյանը հեռանում է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից սեփական դիմումի համաձայն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Արամ Ոսկանյանն այս տարվա հունիսին էր միացել «Արարատին»։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցեց Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, նաև 9 հանդիպում անցկացրեց Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում։

Արամ Ոսկանյանի հետ հեռանում են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս