16:20 4 հոկտեմբերի, 2022Արամ Ոսկանյանը հեռանում է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից սեփական դիմումի համաձայն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Արամ Ոսկանյանն այս տարվա հունիսին էր միացել «Արարատին»։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցեց Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, նաև 9 հանդիպում անցկացրեց Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում։
Արամ Ոսկանյանի հետ հեռանում են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.