15:27  ,  2 հոկտեմբերի, 2022

Յուրգեն Կլոպ․ Ահավոր խաղ էր

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 3:3 հաշվով ոչ ոքի արդյունքը «Բրայթոնի» հետ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում։

«Ահավոր խաղ էր, մրցակցի հարձակվողներն ամեն անգամ ներխուժում էին մեր խաղային գծերի արանքով, գտնում ազատ գոտիներ, ահավոր էր։ Անկասկած է, որ բաց թողած երեք գոլերի դրվագներում մենք ավելի լավ պետք է պաշտպանվեինք։ Խնդիրներ էին առաջանում տարբեր գոտիներում։

«Բրայթոնի» հետ 3:3 հաշիվը կարծես՝ պարտություն լինի։ Պետք է պայքարենք, որպեսզի դուրս գանք այս բարդ շրջանից։ Մեր տղաները շատ ավելի լավ կարող են խաղալ։ Իմ աշխատանքն է ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք ցուցադրեն առավելագույնը»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Բրայթոնի» կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։ «Լիվերպուլից» դուբլի հեղինակ էր դարձել բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։ Սեփական դարպասը գրավել էր «Բրայթոնի» անգլիացի պաշտպան Ադամ Ուեբսթերը։

7 խաղից հետո «Բրայթոնը» 14 միավորով չորրորդն է, «Լիվերպուլը» 9-րդն է՝ 10 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս