19:58  ,  30 սեպտեմբերի, 2022

«Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել Ժորդի Ալբային

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 33-ամյա իսպանացի պաշտպան Ժորդի Ալբային, հաղորդում է Sport.es-ը։

Նախորդ 9 տարիներին Ժորդի Ալբան կատալոնական թիմի առանցքային խաղացողներից էր, սակայն այս մրցաշրջանում տանուլ է տալիս մեկնարկային տեղի համար մրցակցությունը 18-ամյա Ալեքս Բալդեին եւ 31-ամյա Մարկոս Ալոնսոյին։

Անցած ամռանը «Բարսելոնան» փորձել էր առանց Ժորդի Ալբայի իմացության նրա տրանսֆերը վաճառել Միլանի «Ինտերին», սակայն գործարքը տեղի չէր ունեցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս