16:56  ,  22 հոկտեմբերի, 2012

Բախվել են Սերբիայի եւ Չեռնոգորիայի ֆանատները

Բասկետբոլի Ադրիատիկ լիգայի «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա) - «Պարտիզան» (Սերբիա) (62:81) հանդիպման ժամանակ տեղի են ունեցել թիմերի երկրպագուների բախումներ:   

«Պարտիզանի» ֆանատները վիրավորական վանկարկումներով են դիմավորել մրցակից թիմի երկրպագուներին` սադրելով չեռնոգորիացի մարզասերներին: Ֆանատները ներխուժել են խաղահրապարակ: Ոստիկանության միջամտությունից հետո ֆանատների մի մասը հեռացվել է մարզադահլիճից: Անկարգությունները շարունակվել են հարակից փողոցներում:

16 մարդ վիրավորվել է: Տուժածների մեջ կան նաեւ ոստիկաններ եւ կանայք: Հինգ մարդ ձերբակալվել է, հաղորդում է vijesti.me-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով