16:56 22 հոկտեմբերի, 2012Բասկետբոլի Ադրիատիկ լիգայի «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա) - «Պարտիզան» (Սերբիա) (62:81) հանդիպման ժամանակ տեղի են ունեցել թիմերի երկրպագուների բախումներ:
«Պարտիզանի» ֆանատները վիրավորական վանկարկումներով են դիմավորել մրցակից թիմի երկրպագուներին` սադրելով չեռնոգորիացի մարզասերներին: Ֆանատները ներխուժել են խաղահրապարակ: Ոստիկանության միջամտությունից հետո ֆանատների մի մասը հեռացվել է մարզադահլիճից: Անկարգությունները շարունակվել են հարակից փողոցներում:
16 մարդ վիրավորվել է: Տուժածների մեջ կան նաեւ ոստիկաններ եւ կանայք: Հինգ մարդ ձերբակալվել է, հաղորդում է vijesti.me-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.