ԱՄՆ-ի ամենաբարձրահասակ մարդը ուկրաինացի Իգոր Վովկովինսկին է, որը 30-ամյակին Reebok ընկերությունից նվեր է ստացել 68 համարի մարզակոշիկ: Վովկովինսկու ոտքի կառուցվածքի հետազոտության եւ երեք զույգ մարզակոշիկների արտադրության վրա ընկերությունը ծախսել է 20-25 հազար դոլար:
Վովկովինսկու հասակը 235 սմ է: Նա ապրում է Մինեսոտայում եւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Մինեսոտա Թիմբերվուլվզ» թիմի երկրպագու է: 1989-ին նա մոր հետ Կիեւից տեղափոխվել է Մինեսոտայի Ռոչերսթեր քաղաք հիպոֆիզի վրա ճնշում գործադրած ուռուցքը հեռացնելու համար: Ճնշման հետեւանքով հիպոֆիզը սովորականից շատ աճի հորմոն է արտազատել օրգանիզմ: Նախորդ վեց տարիներին Վովկովինսկին ոտքերի 16 վիրահատություն է տարել: Պատճառը անհարմար կոշիկներն են, հաղորդում է basket.com.ua-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի