03:45  ,  12 սեպտեմբերի, 2022

Ալկարասը հաղթեց Ռուուդին եւ նվաճեց US Open-ի տիտղոսը

19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասի հաղթանակով ավարտվեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը։ Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում աշխարհի չորրորդ ռակետը մրցեց 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ առավելության հասավ 6:2, 2:6, 7:6 (7:1), 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 23 րոպե։

Ալկարասը առաջին անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում եւ կստանա 2,6 միլիոն դոլար մրցանակային գումար եւ 2000 վարկանիշային միավոր։ Նա կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը՝ դառնալով ամենաերիտասարդ առաջին ռակետը պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս