Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» 79 հազար երկրպագուների ներկայությամբ մրցեց «Հոֆենհայմի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 16-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը։
«Բորուսիան» 12 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավոր առաջ է չեմպիոն «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Հոֆենհայմը» 5-րդն է՝ 9 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Հոֆենհայմ»՝ 1:0 (տեսանյութ)
Մարկո Ռոյս, 16
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում