01:57  ,  27 օգոստոսի, 2022

«Բետիսը» երրորդ հաղթանակը տարավ եւ առաջատարն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Բետիսն» ընդունեց «Օսասունային» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Չիլիացի Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմի միակ գոլը 34-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը։

73-րդ րոպեին հեռացվեց «Բետիսի» արգենտինացի պաշտպան Խերման Պեսելյան, սակայն «Օսասունան» չկարողացավ օգտվել թվային առավելությունից եւ երկու հաղթանակից հետո կրեց առաջին պարտությունը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։

«Բետիսը» 9 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Երկու խաղերից հետո 6-ական միավոր ունեն եւ հաջորդ երկու տեղերում են «Վիլյառեալն» ու Մադրիդի «Ռեալը»։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բետիս» - «Օսասունա»՝ 1:0 

Բորխա Իգլեսիաս, 34

Հեռացում՝ Խերման Պեսելյա («Բետիս»), 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում