20:13  ,  18 օգոստոսի, 2022

Միայն «Բորուսիան» է պատրաստ պայմանագիր առաջարկել Ռոնալդուին

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր ունեցող առաջատար ակումբներից միայն Դորտմունդի «Բորուսիան» է պատրաստ պայմանագիր առաջարկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է CBS Sports-ը։

«Բորուսիան» պատրաստ է նաեւ վարձակալության տարբերակին։ Գերմանական ակումբը փոխարինող է փնտրում «Այաքսից» ձեռք բերած կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերին, որն այժմ քաղցկեղի դեմ բուժում է ստանում։

Ռոնալդուն դեմ չէ «Բորուսիայում» խաղալուն, քանի որ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցելու է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում