13:45  ,  18 օգոստոսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի այս շաբաթ ձեռք բերել Կազեմիրոյին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի այս շաբաթ ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալի» բրազիլացի խաղացող Կազեմիրոյին, հաղորդում է El Chiringuito TV-ն։

Բանակցությունները շարունակվում են։ Արքայական ակումբը չի կանխի տեղափոխությունը, եթե 30-ամյա հենակետային կիսապաշտպանը ցանկանա փոխել ակումբը։

Կազեմիրոն 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս