00:13  ,  18 օգոստոսի, 2022

ԵԼ․ Յուրչենկոյի ու Մելիքյանի ասուլիսն ու «Փյունիկի» մարզումը «Շերիֆի» դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում կընդունի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»:

Երեւանյան թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։

«Փյունիկն» անցկացրել է նախախաղային մարզում։

Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական խումբը Ալեխանդրո Խոսե Էրնանդեսի գլխավորությամբ։

«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 18-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով