00:46  ,  14 օգոստոսի, 2022

«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Լեչեին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2։1:

Արդեն երկրորդ րոպեին իտալացի պաշտպան Մատեո Դարմիանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիից» «Ինտեր» վերադարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

48-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան վերականգնել հավասարությունը գամբիացի հարձակվող Ասան Սեսայի գոլի շնորհիվ։

58-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին փոխարինեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այս ամռանն է «Ռոմայից» տեղափոխվել միլանյան թիմ։

Միլանյան թիմի հաղթական գոլն ավելացված 5-րդ րոպեին խփեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։

Երկրորդ տուրում «Ինտերն» օգոստոսի 20-ին կընդունի «Սպեցիային»։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Լեչե» - «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)

Ասան Սեսայ, 48  -  Ռոմելու Լուկակու, 2, Դենզել Դյումֆրիս, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս