21:01  ,  13 օգոստոսի, 2022

«Սելտան» բաց թողեց հաղթանակն ավելացված 8-րդ րոպեին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Սելտան» Վիգոյում ընդունեց Բարսելոնայի «Էսպանյոլին» եւ բաց թողեց հաղթանակն ավելացված 8-րդ րոպեին՝ 2:2։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան իսպանացի հարձակվող Յագո Ասպասը եւ պորտուգալացի հարձակվող Գոնսալո Պասիենսան։ Հյուրերի առաջին գոլը 0:2-ից հետո խփեց իսպանացի կիսապաշտպան Էդու Էսպոսիտոն, իսկ երկրորդ գոլը 11-մետրանոցից խփեց իսպանացի հարձակվող Խոսելուն։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Սելտա» - «Էսպանյոլ»՝ 2:2 (տեսանյութ)

Յագո Ասպաս, 45+2, Գոնսալո Պասիենսա, 63 -  Էդու Էսպոսիտո, 72, Խոսելու, 90+8, 11մ

«Վալյադոլիդ» - «Վիլյառեալ»՝ 21:00 (Երեւանի ժամանակ)

«Բարսելոնա» - «Ռայո Վալիեկանո»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս