18:31  ,  9 օգոստոսի, 2022

Օլիմպիադայի փակման եւ պարգեւատրության արարողությունը՝ ուղիղ հեռարձակում

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթանում է շախմատի Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների եւ մեդալակիրների պարգեւատրության եւ փակման արարողությունները։

Հայաստանի հավաքականը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։ Առաջին անգամ չեմպիոն է դարձել Ուզբեկստանի թիմը։ Երրորդ տեղը գրավել է Հնդկաստանի երկրորդ թիմը։

Կանանց մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ուկրաինան, արծաթե մեդալները նվաճել են վրացիները։ Լավագույն եռյակը եզրափակել է Հնդկաստանի հավաքականը։

Հայաստանի հավաքական

Գաբրիել Սարգսյան (2698), Հրանտ Մելքումյան (2634), Սամվել Տեր-Սահակյան (2625), Մանուել Պետրոսյան (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյան (2591)։ Գլխավոր մարզիչ՝  Արման Փաշիկյան։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն էր։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), եռակի բրոնզե մեդալակիր (1992, 2002, 2004)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս