Ես հանդես եմ գալիս «Մայամիում», եւ միայն դա է այժմ կարեւոր, հայտարարել է աշխարհի լավագույն բասկետբոլիստներից մեկը` Լեբրոն Ջեյմսը` մեկնաբանելով «Լոս Անջելես Լեյքերս» տեղափոխվելու մասին լուրերը:
«Ես հանդես եմ գալիս «Մայամիում», եւ դա է կարեւորը: Պատրաստվում եմ մրցաշրջանին, ցանկանում եմ կրկին դառնալ չեմպիոն:
Չգիտեմ` որտեղից են տարածվում նման լուրեր, սակայն հասկանում եմ, թե ինչու են դրանք հայտնվել: Ես չեմ պատրաստվում ուշադրություն դարձնել դրանց վրա: Կենտրոնացած եմ իմ թիմի վրա եւ համոզված, որ մենք պատրաստ ենք պայքարին:
Նման պատմություններն ինձ չեն տխրեցնում: Եթե այդ պատմության մասին գրել է ESPN-ը, դա դեռ չի նշանակում, որ այն հավաստի է»,- Ջեյմսի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի