17:31 19 հոկտեմբերի, 2012Ես հանդես եմ գալիս «Մայամիում», եւ միայն դա է այժմ կարեւոր, հայտարարել է աշխարհի լավագույն բասկետբոլիստներից մեկը` Լեբրոն Ջեյմսը` մեկնաբանելով «Լոս Անջելես Լեյքերս» տեղափոխվելու մասին լուրերը:
«Ես հանդես եմ գալիս «Մայամիում», եւ դա է կարեւորը: Պատրաստվում եմ մրցաշրջանին, ցանկանում եմ կրկին դառնալ չեմպիոն:
Չգիտեմ` որտեղից են տարածվում նման լուրեր, սակայն հասկանում եմ, թե ինչու են դրանք հայտնվել: Ես չեմ պատրաստվում ուշադրություն դարձնել դրանց վրա: Կենտրոնացած եմ իմ թիմի վրա եւ համոզված, որ մենք պատրաստ ենք պայքարին:
Նման պատմություններն ինձ չեն տխրեցնում: Եթե այդ պատմության մասին գրել է ESPN-ը, դա դեռ չի նշանակում, որ այն հավաստի է»,- Ջեյմսի խոսքը մեջբերում է ESPN-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.