22:21  ,  18 հոկտեմբերի, 2012

Ռոնալդոն ու Ֆելպսը գոլֆ կխաղան

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն եւ 18-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը կմասնակցեն Չինաստանում կայանալիք գոլֆի մրցաշարի, հայտնում է Globoesporte-ը։

Գոլֆի ավանդական մրցաշարին մասնակցում են սպորտի եւ կինոյի աստղերը։ Այս անգամ մրցաշարում հանդես կգան՝ բասկետբոլիստ Յո Մինը, դերասաններ Ադրիան Բրոդին ու Էնդի Գարսիան։ Բացի այդ, Չինաստան կմեկնեն պորֆեսիոնալ գոլֆիստներ։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը մեկ միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում