20:51  ,  6 հուլիսի, 2022

Մադրիդի «Աթլետիկոն» 1 տարվա պայմանագիր կնքեց Ակսել Վիտսելի հետ (ֆոտո)

Մադրիդի «Աթլետիկոն» 1 տարվա պայմանագիր կնքեց Բելգիայի հավաքականի կիսապաշտպանի Ակսել Վիտսելի հետ։

33-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Դորտմունդի «Բորուսիան» էր, որի հետ նրա պայմանագիրն ավարտվել էր հունիսի 30-ին։

«Բորուսիայում» Ակսել Վիտսելը խաղում էր 2018 թվականից՝ անցկացնելով 144 հանդիպում, խփելով 13 գոլ, կատարելով 6 գոլային փոխանցում։

Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ բելգիական «Ստանդարդում», ռուսական «Զենիթում», չինական «Տյանցզինում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս