20:25  ,  5 հուլիսի, 2022

Ջոկովիչը 5 սեթում կամային հաղթանակ տարավ Սիների նկատմամբ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց 13-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ եւ կամային հաղթական տարավ 5 սեթում՝ 5:7, 2:6, 6:3, 6:2, 6:2։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 35 րոպե։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի բելգիացի Դավիթ Գոֆենի եւ բրիտանացի Քեմերոն Նորիի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում