19:02  ,  30 հունիսի, 2022

«Ինտերը» պայմանագիր կնքեց ալբանացի կիսապաշտպանի հետ

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» պայմանագիր կնքեց իտալական «Էմպոլիից» տեղափոխված Ալբանիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Կրիստիան Ասլանիի հետ, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Միլանյան ակումբը մեկ տարվա վարձակալության պայմանագիր կնքեց, իսկ հաջորդ ամռանն իրավունք կունենա 14 միլիոն եվրոյով գնել Ասլանիի տրանսֆերային իրավունքը։

Ավարտված մրցաշրջանում Ասլանին «Էմպոլիի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում