12:40  ,  30 հունիսի, 2022

«Յուվենտուսը» հայտարարեց Պաուլո Դիբալայի հեռանալու մասին

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարեց 28-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հեռանալու մասին։ Կողմերը չեն երկարաձգել պայմանագիրը։

«Պաուլո Դիբալան միացավ մեզ երիտասարդ, հեռանկարային եւ տաղանդավոր խաղացողի կարգավիճակում, հիմա հեռանում է մեծ փորձով, որը նրան թույլ կտա դառնալ չեմպիոն։ Դիբալան կարիերան կշարունակի այլ ակումբում»,- նշվում է «Յուվենտուսի» հայտարարությունում։

Դիբալան 2015-ին իտալական «Պալերմոյից» էր տեղափոխվել «Յուվենտուս» 32 միլիոն եվրոյի դիմաց։

Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Միլանը», «Ռոման», «Աթլետիկոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում