18:02  ,  29 հունիսի, 2022

«Յուվենտուսը» համաձայնության է հասել Դի Մարիայի հետ

Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության է հասել արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հետ։ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացած եւ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող 34-ամյա ֆուտբոլիստը կկնքի մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

Դի Մարիան մեկ մրցաշրջանի համար կստանա 6 միլիոն եվրո, հնարավոր են նաեւ հավելավճարներ։ «Յուվենտուսը» գործարքի մասին կհայտարարի հաջորդ շաբաթ։

Դի Մարիան 2015-ին էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում անցկացրել է 197 հանդիպում, խփել 56 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս