09:02  ,  29 հունիսի, 2022

Ռաֆայել Մարկեսը վերադառնում է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախկին խաղացող, մեքսիկացի Ռաֆայել Մարկեսը վերադառնում է կատալոնական ակումբ։ Նա կգլխավորի երկրորդ թիմը՝ «Բարսելոնա Բ»-ն, որը հաջորդ մրցաշրջանից կկոչվի «Բարսելոնա Աթլետիկ»։

2018 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտած Ռաֆայել Մարկեսը երկրորդ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի Սերժի Բարժուանին, որը կշարունակի աշխատանքը «Բարսելոնայի» համակարգում, հաղորդում է Sport.es-ը։

43-ամյա Ռաֆայել Մարկեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-2010 թվականներին եւ լավ հարաբերություններ ունի նախկին թիմակից, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում