22:20  ,  28 հունիսի, 2022

Ռաֆայել Նադալը հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարի մեկնարկում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Իսպանացի թենիսիստը առաջին շրջանում խաղաց արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ եւ ծանր պայքարում առավելության հասավ 6:4, 6:3, 3:6, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 34 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի լիտվացի Ռիչարդաս Բերանկիսը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 40,3 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում