13:21  ,  25 հունիսի, 2022

«Բավարիան» հրաժարվել է ձեռք բերել Ռոնալդուին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկություն է ունեցել տեղափոխվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա», հաղորդում է Sport1.de-ն։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցել են «Բավարիայի» հետ, սակայն մյունխենյան ակումբը հրաժարվել է Ռոնալդուին ձեռք բերելուց։

Ռոնալդուն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» աշխատանքից տրանսֆերային շուկայում եւ հույս չունի, որ հաջորդ մրցաշրջանում հնարավոր կլինի տիտղոս նվաճել անգլիական ակումբի հետ։

Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English