12:03  ,  25 հունիսի, 2022

Bellator 282․ Գեղարդ Մուսասին պարտվել է Ջոնի Էբլինին չեմպիոնական մենամարտում (ֆոտո, վիդեո)

Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator 282-ի չեմպիոն Գեղարդ Մուսասին տիտղոսի պաշտպանության մենամարտում պարտվել է 30-ամյա ամերիկացի Ջոնի Էբլինին։

Նիդեռլանդները ներկայացնող 36-ամյա հայ մարզիկը ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքում տեղի ունեցած մենամարտում պարտվել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 45։50, 45։50, 45։50։

Գեղարդ Մուսասին խառը մենամարտերում կրեց 8-րդ պարտությունը։ Նա ունի 49 հաղթանակ։ Ջոնի Էբլինն առայժմ անպարտելի է՝ 13 հաղթանակ։

Նախորդ անգամ Գեղարդ Մուսասին տիտղոսը պաշտպանել էր փետրվարի 25-ին՝ առաջին ռաունդում պարտության մատնելով 36-ամյա ամերիկացի Օսթին Ուանդերֆորդին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս