11:07  ,  4 հունիսի, 2022

«Ռոլան Գարոս»․ Եզրափակիչի զույգերը

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում հայտնի են կանանց եւ տղամարդկանց մենախաղի եզրափակիչի զույգերը։

Կանանց մրցաշարում տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկն ու 18-րդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Տղամարդկանց եզրափակիչում կմրցեն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալն ու 8-րդ ռակետ Կասպեր Ռուուդը, որը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի պատմության մեջ եզրափակիչ հասած առաջին նորվեգացին է։

Տղամարդկանց եզրափակիչը տեղի կունենա հունիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

«Ռոլան Գարոսի» 13-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը 14-րդ անգամ հանդես կգա այս մրցաշարի եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում