18:22  ,  2 հունիսի, 2022

Բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը դարձել է միլիարդատեր

«Լոս Անջելես Լեյքերսի» 37-ամյա ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը դարձել է միլիարդատեր։ Անցած տարի նա վաստակել է 121 միլիոն եվրո։ Այժմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող խաղացողներից Լեբրոն Ջեյմսը միակ միլիարդատերն է Forbes-ի ցուցակում։

Լեբրոն Ջեյմսը NBA-ի քառակի, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է։

2014-ին Forbes-ը 1 միլիարդից ավելի էր գնահատել նաեւ լեգենդար ամերիկացի Մայքլ Ջորդանի կարողությունը, սակայն այդ պահին նա արդեն 11 տարի ավարտած էր եղել բասկետբոլիստի կարիերան։

Forbes-ի հաշվարկով՝ Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդ Կավալիերսում», «Մայամի Հիթում» եւ «Լոս Անջելես Լեյքերսում» ստացել է ընդհանուր 385 միլիոն դոլար աշխատավարձ։

Գովազդային պայմանագրերից եւ բիզնեսի բաժնեմասերից նրա ընդհանուր եկամուտը հասել է 900 միլիոն դոլարի։

Լեբրո Ջեյմսը բաժնեմասեր ունի արագ սննդի Blaze Pizza ցանցում, մարզասարքեր արտադրող Tonal ընկերությունում եւ Lyft տաքսի ծառայությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով