Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
81 կգ քաշային կարգում բոլորին հետ թողեց Ռաֆայել Հարությունյանը: Երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը երկամարտում գրանցեց 354 կգ (160+194):
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս մասնակից Կարեն Մարգարյանը երկամարտի 337 կգ-ով զբաղեցրեց չորրորդ տեղը:
Պոկում վարժությունում Ռաֆայել Հարությունյանը ձախողեց առաջին մոտեցումը, որի համար պատվիրել էին 155 կգ-ը: Երկրորդ մոտեցմամբ դժվարությամբ, բայց բարձրացրեց 155 կգ-ն: Երրորդ մոտեցման համար հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 160 կգ եւ Ռաֆիկ Հարությունյանը հաջողությամբ ֆիքսեց ծանրաձողը գլխավերեւում: Այս վարժությունում Ռաֆայել Հարությունյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Կարեն Մարգարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 152 կգ, երկրորդ մոտեցմամբ ձախողեց 156 կգ-ը, երրորդ մոտեցումը եւս ձախողեց եւ այս վարժությունն ավարտեց 152 կգ-ով:
Հրում վարժությունը Ռաֆայել Հարությունյանը պայքարը սկսեց 187կգ-ով: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 194 կգ, որը հրելու դեպքում Ռաֆայել Հարությունյանը դառնում է Եվրոպայի չեմպիոն եւ Հայաստանի հավաքականի անդամը հաջողությամբ հրում է 194 կգ-ը՝ ապահովելով իր տեղը երկամարտի առաջին տեղում:
Ռաֆիկ Հարությունյանը հրաժարվեց երրորդ մոտեցումից եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Կարեն Մարգարյանը առաջին փորձով հրեց 185 կգ: Երկրորդ մոտեցմամբ ձախողեց 190 կգ-ը, երրորդով՝ 192 կգ-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի