20:14 29 մայիսի, 2022Մոսկվայի «Սպարտակը» նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի գավաթը՝ եզրափակիչում 2։1 հաշվով պարտության մատնելով Մոսկվայի «Դինամոյին»։
11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլեւը։ 56-րդ րոպեին «Դինամոյի» պատասխան գոլը խփեց կիսապաշտպան Արսեն Զախարյանը։
«Սպարտակի» հաղթական գոլը 73-րդ րոպեին գրանցեց հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսը։ Ավելացված 7-րդ րոպեին «Սպարտակի» դարպասին նշանակած 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել «Դինամոյի» կիսապաշտպան Դանիիլ Ֆոմինը։
Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում հանդիպմանը հետեւել է 69 հազար հանդիսական։ Սա ռեկորդային ցուցանիշ է Ռուսաստանի գավաթի համար։
«Սպարտակը» դարձավ Ռուսաստանի քառակի գավաթակիր։ Նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 2003 թվականին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.