Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց բելգիացի Վիկտոր Շչելստրայետի հետ եւ գեղեցիկ հաղթանակով նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր՝ ապահովելով Հայաստանի երրորդ մեդալը:
Քիչ անց ռինգ դուրս կգա 5-րդ մրցումային օրվա Հայաստանի վերջին մասնակիցը՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը B ռինգում կմենամարտի Հունաստանի ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում