10:48  ,  20 մայիսի, 2022

Տուխել․ Նա մեր Նեյմարն ու Մբապեն է

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է իր ղեկավարած թիմի առանցքային ֆուտոլիստին։

«Նգոլո Կանտեն մեր Նեյմարն ու Մբապեն է, Սալահն ու Դե Բրույնեն։ Նա «Չելսիի» առանցքային ֆուտբոլիստն է, բայց մասնակցել է խաղերի 40 տոկոսին։ Դա հսկայական խնդիր է։ Նա պետք է լինի խաղադաշտում։ Հույս ունեմ, որ Կանտեի ֆիզիկական խնդիրները կլուծվեն։

Ես չեմ մեղադրում նրան։ Անհանգստանում եմ եւ նշում եմ փաստը։ Կանտեն իր խաղով բացառիկ երանգ է հաղորդում համաշխարհային ֆուտբոլին»,- Տուխելի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում