10:49  ,  19 մայիսի, 2022

Լուկա Մոդրիչ․ «Ռեալն» իմ տունն է, այստեղ երջանիկ եմ

Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի 36-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը իսպանական Marca պարբերականի «Լեգենդ» մրցանակին արժանանալուց հետո պատմել է Արքայական ակումբի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Ես գիտեմ, որ «Ռեալում» բոլորը սիրում են ինձ։ Ես շատ շնորհակալ եմ դրա համար։ Ամեն խաղում ես անում եմ հնարավոր առավելագույնը, որպեսզի վարձահատույց լինեմ այդ սիրո համար։

«Ռեալն» իմ տունն է, ես երջանիկ եմ այստեղ։ Ես նաեւ «Ռեալի» երկրպագուներից մեկն եմ։ Դա ցմահ է»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Marca-ն։

Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ կողմերը եւս մեկ տարով կերկարաձգեն համագործակցությունը։

Լուկա Մոդրիչը «Ռեալում» է հանդես գալիս 2012 թվականից՝ դառնալով Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, 2018-ին արժանացել է «Ոսկե գնդակի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English