Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 2021-2022 թվականների արդյունքում կունենա ակումբի համար ռեկորդային եկամուտ՝ 700 միլիոն եվրո, հաղորդում է L'Equipe-ը։
Փարիզյան ակումբի նախորդ ռեկորդը 637,3 միլիոն եվրո էր, որը գրանցվել էր 2018-2019 թվականների մրցաշրջանում։
Անցած ամռանը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելուց հետո ՊՍԺ-ն ձեռք է բերել 11 նոր հովանավոր։ Այդ գործարքներից եկամուտը կհասնի 310 միլիոն եվրոյի։
Ավարտվող մրցաշրջանում ակումբը վաճառել է մոտ 1 միլիոն խաղաշապիկ՝ 60 տոկոսը Մեսիի ազգանունով։ Հանդիպումների անցկացումից եկամուտը հասել է 132 միլիոն եվրոյի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում