«Բարսելոնան» 65 միլիոն եվրո է առաջարկել անգլիական «Լիդս Յունայթեդին» Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռաֆինյայի համար, հաղորդում է Uol-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում։
«Լիդսի» հետ Ռաֆինյայի պայմանագրով նախատեսված է հրաժարագնի երկու տարբերակ։ Եթե ակումբը դուրս մնա Պրեմիեր լիգայից, պարտավոր է 25 միլիոն եվրոյով վաճառել նրան։ Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու դեպքում՝ Ռաֆինյայի հրաժարագինը 75 միլիոն եվրո է։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում