21:18  ,  17 մայիսի, 2022

«Հոֆենհայմը» հեռացրեց գլխավոր մարզիչին

Գերմանական «Հոֆենհայմը» դադարեցրել է համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

40-ամյա գերմանացի մասնագետը «Հոֆենհայմը» գլխավորել էր 2020 թվականին։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրել է 81 հանդիպում, տարել 32 հաղթանակ, 19 հանդիպում ավարտել ոչ ոքի, կրել 30 պարտություն։

Գերմանիայի ավարտված առաջնությունում «Հոֆենհայմը» 46 միավորով գրավել է 9-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում