20:57  ,  17 մայիսի, 2022

Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ Ջեյմի Կարագերի վարկածով

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, բրիտանացի հեռուստամեկնաբան, ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտվող մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը։

Դարպասապագ Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)։

Պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյք, Ժոել Մատիպ (բոլորը՝ «Լիվերպուլ»), Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ Կեւին Դե Բրույնե, Բերնարդու Սիլվա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Դեքլան Ռայս («Վեստ Հեմ»)։

Հարձակվողներ Սոն Հին Մին, Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս