16:01  ,  14 մայիսի, 2022

Աշխարհի առաջին ռակետը 27-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Հռոմի WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։

Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում 6։2, 6։1 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

Իգա Շվյոնտեկը 27-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։

Հռոմի մրցաշարի եզրափակիչում նրա մրցակիցը կլինի թունիսցի Օնս Ժաբերի եւ ռուսաստանցի Դարյա Կասատկինայի դիմակայության հաղթողը։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով